տուն Լուրեր Պաշտոնանկություն Սննդի անվտանգության պետական ծառայությունում

Պաշտոնանկություն Սննդի անվտանգության պետական ծառայությունում

111
0

araratyan01

Araratnews.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով` սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանը։   ՍԱՊԾ կայքէջում արդեն իսկ արված է փոփոխությունը:

Նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով` փոփոխություններն այս կառույցում այսքանով չեն սահմանափակվելու: Մեր աղբյուրների փոխանցմամբ` կադրային փոփոխությունները չեն շրջանցի նաեւ ՍԱՊԾ պետ Արմեն Հայրապետյանին, եւ վերջինս նույնպես պաշտոնանկ կարվի: