Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը պաշտոնանկ է արել իր գլխավոր ռազմական խորհրդատու, գեներալ-գնդապետ Ռոն Լյուիսին` «անհարիր պահվածք» դրսևորելու կասկածանքով, հաղորդում է Washington Post-ը:
Պենտագոնի հայտարարոթյան մեջ ասվում է, որ Լյուիսի գործողությունները կքննվեն, և, անհրաժեշտության դեպքում, բանակը նույնպես քայլեր կձեռնարկի:
Չնայած, որ Լյուիսին առաջադրվող մեղադրանքի մասին չի խոսվում, խոսքը գնում է «անհարիր կապի» մասին: