տուն Լուրեր Փաշինյանը այցելում է բնակարաններ

Փաշինյանը այցելում է բնակարաններ

91
0

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը շարունակում է քարոզարշավը՝ այս անգամ արդեն անձամբ  մարդկանց բնակարաններ այցելելով: Նախընտրական բուկլետները բաժանելուց բացի, Նիկոլ Փաշինյանին քաղաքացիները տարբեր խնդիրներով են դիմում՝ սկսած վարկի մարման նոր ժամանակացույց կազմելուց: Բնակիչներից մեկն էլ ամուսնու աշխատանքի, առողջական խնդրի համար  դիմեց Նիկոլ Փաշինյանին: Չնայած ամուսինը  նեղսրտում էր կնոջ խոսքից, կինն էլ սաստում էր՝ ну, замолчи, Նիկոլ Փաշինյանը հասկացավ, թե ինչի՛ մասին է խոսքը: «Եթե դուք ընդգրկվեք «Փարոս» համակարգում, կստանաք պետպատվերով բուժօգնություն: Դիմեք նաև հաշմանդամության կարգի համար»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ քաղաքացին պետք է ազատվի բյուրոկրատական քաշքշուկից, կաբինետից կաբինետ գնալուց : «Մի տեղ դիմումը հանձնի ու քաշվի մի կողմ»,- ասաց ՆԻկոլ Փաշինյանը: