տուն Լուրեր Պարզվել է Պոլիտեխնիկի բակի տոնածառի տակ հայտնաբերված կասկածելի տուփի պարունակությունը

Պարզվել է Պոլիտեխնիկի բակի տոնածառի տակ հայտնաբերված կասկածելի տուփի պարունակությունը

99
0

Այսօր առավոտյան, ժամը 10.15-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Ճարտարապետության և շինարարության ազգային համալասարանի բակում, եղևնու տակ, կասկածելի արկղ կա: Այս մասին հայտնում է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներից կազմված խումբը, որն անվտանգ վայր տեղափոխելով` բացել է արկղը:
Ըստ նախնական տեղեկությունների` արկղի մեջ հայտնաբերվել է 2 կոնյակի շիշ` անհայտ ծագման հեղուկով, պլաստիլին, փոքրածավալ կուտակիչ, մետաղալարեր և ճայթիչներ` նմանեցված պայթուցիկ սարքի:
Իրականում հայտնաբերվածը որևէ վտանգ չի ներկայացնում և առգրավվել է:
Դեպքի հանգամանքնրը պարզվում են:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է քննություն: