Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ուսումնասիրություններ են կատարվում կարկուտի վնասի չափը պարզելու համար:
«Համայնքային, մարզային հանձնաժողովներ կան, որոնք ձևավորվում են անմիջապես դրանից հետո, աշխատանքներ են տանում, գնահատում են չափը, այնուհետև վնասի գնահատման չափը փոխանցվում է նախարարությանը հետագա որոշումներ կայացնելու համար»,-ասաց նա
Տիգրան Խաչատրյանն ասաց, որ աշխատանքները ընթացքի մեջ են:
«Որպեսզի կարողանանք ասել՝ որ դեպքում որ չափով կաջակցենք, պետք է մոտավոր պատկերացում ունենաք, թե տարվա ընթացքում որքան շատ կարող են լինել նման դեպքերը. նախորդ տարի նույնպես փոխհատուցումը եղավ աշնանը»,-ասաց նախարարը: