Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու կապակցությամբ լուրջ մտահոգվելու կարիք չկա, սակայն աշխատելու տեղ միշտ էլ կա. այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայկական կողմը մտահոգություն չունի՞, որ Թրամփի ընտրվելով՝ մեր տարածաշրջանն ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում չի լինի այնպես, ինչպես հիմա է:
Ինչ վերաբերում է Ադրբեջանում նախատեսված լայնամասշտաբ զորավարժություններին, Քոչարյանը հայտարարեց, թե խնդիրն այն է, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում նման զորավարժություններից առաջ կողմերը պարտավոր են քառասուն օր առաջ հայտարարություն անել, որն Ադրբեջանը չի արել. «Սա կրկին խոսում է այն մասին, որ Բաքուն կրկին շարունակում է տորպեդահարել Վիեննայի համաձայնությունների կյանքի կոչելը»:
Մանրամասները՝ տեսանյութում: