տուն Լուրեր Բլոգ Պարոն նախագահ, միթե՞ Դուք չեք ցանկանում, որ երբևէ Ձեզ սիրեն

Պարոն նախագահ, միթե՞ Դուք չեք ցանկանում, որ երբևէ Ձեզ սիրեն

111
0

Serj-Sargsyan3

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Պարոն նախագահ ես իմ խոսքում կլինեմ հակիրճ,մի գուցե,նույնիսկ չկարդաք իմ նմակը,բայց որպես Հայ,արդեն ներսս վառվում է ու այլևս չկարողացա չգրել և այս հարցը,որ տարիներ շարունակ իմ ուղեղի մեջ ծանրացել է ու զարմացրել խղճիս չկարողացա չուղղել ձեզ.
ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ,ՄԻԹԵ՞ ԴՈՒՔ ՉԵՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ,ՈՐ ԵՐԲԵՎԷ ՁԵԶ ՍԻՐԵՆ:
Հ.Գ. Մտորեք խնդրում եմ քանի դեռ ուշ չէ:
Օրինակ էլեկտրաէներգիայի թանկացման կասեցումը կարող է դեպի սեր տանող ճանապարհի առաջին քայլը լինել,ես մի փոքրիկ լուծում էլ կառաջարկեմ.
Թումանյան փողոցի բակերից մեկով անցնել չի լինում այնքան մեքենաներ կան կանգնած,ամենաքիչը 50 000 ամերիկյան դոլար արժողությամբ,նրանցից շատերը նույնիսկ ամիսներով չեն օգտագործվում,վաճառե՛ք ամեն մեկի ունեցվածքից 2 ական մեքենա և վստահեցնում եմ ձեզ այս հարցը կլուծվի:
Մի անգամ գոնե ձեր գրպանների պարունակությանը կպեք համ մի քանի վայրկյան մեր վիճակի մեջ կմտնեք՝ կհասկանաք մեզ,համ էլ գուցե սկսենք ձեզ սիրել:
Շնորհակալություն:
Ռեժիսոր Խաչիկ Եղոյան