Կրթության ոլորտում ունեցած բազմամյա վաստակի և “Ուսուցչի օրվա” կապակցությամբ նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական հաստատությունների մի խումբ աշխատակիցներ այսօր պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով և շնորհակալագրով: Մասնակիցներին շնորհավորել և պարգևները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: “Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ` ձեր ամենօրյա անտրտում աշխատանքի համար:Դուք վստահաբար հաղթահարում եք տեղերում ի հայտ եկած բոլոր խնդիրները և լավ արդյունքներ արձանագրում: Այս պարգևները ձեր աշխատանքի գնահատականն են, և ես հույս ունեմ, որ այն ձեզ ավելի կոգևորի և նոր լիցքեր կհաղորդի”,-նշել է Մանուկ Մկրտչյանը:
1)Յուրի Սուրենի Մինասյան — Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի դասախոս,
2)Սուդարիկ Բագրատի Պետրոսյան — Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի արտադրական ուսուցման վարպետ,
3)Արամ Տիգրանի Կուչատրյան — Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանի արտադրական ուսուցման վարպետ,
4)Լավինա Գուրգենի Հովակիմյան — Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս,
5)Էլեոնորա Հակոբի Բաղդասարյան — Երևանի պետական հումանիտար քոլեջի դասախոս,
6)Ռուդիկ Հովհաննեսի Դարբինյան — Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, դասախոս,
7)Հասմիկ Էդուարդի Պողոսյան — Սպիտակի պետական քոլեջի դասախոս,
8)Վալյա Սիրեկանի Թովմասյան — Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ,
9)Լենորա Գեորգիի Մխիթարյան– Երևանի “Էրեբունի” հայ-ամերիկյան պետական բժշկական քոլեջի դասախոս,
10)Անահիտ Պանդուխտի Մազմանյան — Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի դասախոս,
11)Գեղեցիկ Ռաֆիկի Համբոյան — Վանաձորի Կ. Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի դասախոս,
12)Աշոտ Վարդգեսի Կարապետյան — Արագածոտնի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս,
13)Աշխեն Դրաստամատի Պողոսյան — Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս,
14)Արթուր Ժորայի Մարտիրոսյան– Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի դասախոս,
15)Գոհար Հարությունի Վարդանյան — Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի դասախոս,
16)Ռուզաննա Արամայիսի Ղազարյան — Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանի դասախոս,
17)Արտյոմ Ռոբերտի Մարտիրոսյան – Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի վարպետ, դասախոս:
ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրով պարգևատրվել են`
1)Մանվել Արամայիսի Բզնունի — Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջի արտադրական ուսուցման վարպետ,
2)Կարինե Ալեքսանի Քոչոյան — Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի դասախոս,
3)Մարինե Ալբերտի Դեմիրճյան – Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի դասախոս,
4)Աննա Սուրենի Ամարյան — Գորիսի պետական քոլեջի դասախոս,
5)Լիանա Շավարշի Սիմոնյան — Սևանի արհեստագործական պետական ուսումնարանի դասախոս,
6)Գայանե Ժորայի Բարբարյան — Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանի արտադրական ուսուցման վարպետ: