ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին՝ Ուկրաինայի հարավ-արեւելքում իրավիճակի խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու համար։ Այս մասին հաղորդում է Ria-Novosti-ն հղում կատարելով ՄԱԿ-ի մամուլի ծառայությանը։
«ՄԱԿ գլխավոր քարտուղարը խնորհակալություն է հայտնել նախագահին՝ նրա Ուկրաինայի արեւելքում խաղաղություն փնտրելու անդադար ջանքերի համար»,- ասվում է հայտարարության մեջ։