տուն Քաղաքական Միջազգային Պակիստանում ծայրահեղականները պայթեցրել են աղջիկների տարրական դպրոցի շենքը

Պակիստանում ծայրահեղականները պայթեցրել են աղջիկների տարրական դպրոցի շենքը

98
0

pakistanstudenthospitalՊակիստանի հյուսիս-արեւմուտքում՝ Հյուսիսային Վազիրիսթանի շրջանում, ծայրահեղականները պայթեցրել են աղջիկների տարրական դպրոցի շենքը: The Express Tribune-ի տեղեկություններով՝ Թիարզայի շրջանում տեղի ունեցած միջադեպից ոչ ոք չի տուժել:

Պայթյունը տեղի է ունեցել գիշերը, երբ դպրոցում ոչ ոք չի եղել: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թեհրիք ի թալիբան Պակիստան» թալիբ-արմատականների խմբավորումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նրանք աշխարհիկ կրթությունը հակաիսլամական են համարում: