Պակիստանում ավելի քան 1 միլիոն մարդ է տուժել հորդառատ անձրևների պատճառով առաջացած հեղեղումների հետևանքով: Զոհվել է ավելի քան 256 մարդ: Այս մասին հաղորդում է BBC-ին:
«Փենջափ նահանգում նվազագույնը 1 միլիոն 91 հազար 807 մարդ է տուժել հեղեղումների հետևանքով: Քաշմիրի Պակիստանին պատկանող հատվածում աղետը ազդել է 31800 մարդու վրա», — հաղորդել են պակիստանյան իշխանությունները:
Նմանատիպ աղետալի վիճակ է նաև Հնդկաստանում, որտեղ ամբողջովին կամ մասամբ հեղեղվել է 2500 բնակավայր:
Նշենք, որ հուլիսից սեպտեմբեր ընկած շրջանում Պակիստանի և Հնդկաստանի որոշ շրջաններում գրեթե անընդհատ անձրևում է, ինչը յուրաքանչյուր տարի բերում է հեղեղումների ու սողանքների: Սակայն, տեղական պաշտոնյաների հավաստմամբ, սա վերջին երկու տասնամյակների ամենաուժեղ հեղեղումն է:
Երկու երկրներում էլ ողջ ծավալով որոնողափրկակարական աշխատանքներ են կատարվում՝ որոշ շրջաններում նաև բանակի ներգրավմամբ: Չնայած դրան՝ որոշ բնակավայրեր շարունակում են անհասանելի մնալ: