Պակիստանի ռազմաօդային ուժերը հայտնել է Աֆղանստանի հետ սահմանային գոտում «Թալիբան» շարժման 53 գրոհայինի ոչնչացման մասին։ Այս մասին հաղորդում է իրանական Press TV-ին՝ հղում կատարելով պակիստանցի զինվորականներին։
Օդային հարվածը հասցվել է Հյուսիսային Վազիրաիստան նահանգում։ Հարձակման ժամանակ ոչնչացվել է գրոհայինների վեց ապաստարան, զինամթերքի պահեստ, ինչպես նաև պայթուցիկներով վեց մեքենա։
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Պակիստանի Փեշավար քաղաքում թալիբների իրականացրած ահաբեկչության հետևանքով զոհվել էր 145 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ էին։ Դրանից հետո Պակիստանի իշխանութոյւնները ուժեղացրել են հակաահաբեկչական պայքարը, ինչպես նաև հանել են մահապատժի արգելքը։