տուն Լուրեր Պահանջվել է պաշտոնապես արգելել Գերմանիայից Թուրքիա ուղևորությունները

Պահանջվել է պաշտոնապես արգելել Գերմանիայից Թուրքիա ուղևորությունները

118
0

Germany-Turkey

Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության (CSU) նախագահը Գերմանիայի կառավարությունից պահանջել է պաշտոնապես արգելել դեպի  Թուրքիա կատարվող ուղևորությունները: Այս մասին տեղեկացնում է թուրքական Ensonhaber.com լրատվակայքը:

CSU առաջնորդ և Բավարիայի վարչապետ  Հորսթ Զեեհոֆերը մասնավորապես ասել է. «Եթե Գերմանիայի քաղաքացիները անտրամաբանական պատճառներով կալանավորվում են, ապա դաշնային կառավարությունն էլ պիտի բացատրի հանրությանը, որ պետք չէ մեկնել Թուրքիա, որովհետև դա վտանգավոր է»:

Զեեհոֆերը նաև տեսակետ է հայտնել, որ  Թուրքիան չի կարող դառնալ Եվրամիության (ԵՄ) լիիրավ անդամ և անհրաժեշտ է, որ այդ մասին բարձրաձայնվի: Միևնույն ժամանակ  Բավարիայի վարչապետը կրկին պահանջել է դադարեցնել ԵՄ անդամակցության շրջանակներում Թուրքիային տրամադրվելիք 4.2 մլրդ եվրոյի ֆինանսական օգնության նախագիծը:

Զեեհոֆերը նշել է նաև, որ Թուրքիայի համար Եվրոպայի մուտքի վիզայի ազատականացումը անհնար է: «Բացի այդ, քանի դեռ Թուրքիայում ոտնատակ են արվում իրավական պետության սկզբունքները, Մաքսային միությունը չպետք է ընդլայնվի»,- հավելել է CSU նախագահը:

Աղբյուր`    Ermenihaber.am