տուն Լուրեր Պահանջում ենք Եղվարդի համայնքապետի և մանկապարտեզի տնօրենի հրաժարականը. Անահիտ Բախշյան

Պահանջում ենք Եղվարդի համայնքապետի և մանկապարտեզի տնօրենի հրաժարականը. Անահիտ Բախշյան

185
0

110804

Մեր երկրում ամենաթողությունը չի խնայում նույնիսկ երեխաներին: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանըˋ անդրադառնալով Եղվարդի մանկապարտեզի երեխաների թունավորման դեպքին:

«Անվերահսկողության այս մթնոլորոտը, չկանխող, չկանխարգելող գործողությունների պակասը, այն, որ համայնքային իշխանությունները իրենց տեղում չեն:  Եղվարդի քաղաքապետը հայտարարեց, որ սննդի հետ գործ չունի: Օրենքում գրված է համայնքապետի գործունեությունները։ Մինչև քաղաքապետ լինելը թող կարդար օրենքով իր պարտավորությունները՝ նոր առաջադրվեր: Համայնքի ղեկավարի թիվ 1 թիրախներից մեկը մանկապարտեզների սնունդն է: Այդ համայնքապետը իր տեղում չէ, մանկապարտեզի ղեկավարը իր տեղում չէ, նրանք պետք է հրաժարական տային: Նրանք պետք է ընդունեին իրենց մեղքի բաժինը: Աստված ոչ անի, մի երեխայի մի բան լիներ, ինչ պետք է անեին: Իսկ ծնողները, որ այդ օրերին հոգեկան տառապանքներ ունեցան և նյութական ծախսեր արեցին, ով պետք է պատասխան տա դրա համար»,-ասաց Բախշյանը:

Քննարկմանը ներկա «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն ասաց, որ ի սկզբանե օրենքով արգելված է մանկապարտեզում երշիկեղեն բերել:

«Եթե առողջապահության նախարարության, կամ սննդամթերքի անվտանգության  պետական ծառայությունը չի իմացել ինչից է, ինչից են թունավորվել՝ ուրեմն ընդհանրապես ծածկադմփոց չեն արել: Եթե իրենք այս հարցը չեն տվել երեխաներին, թե ինչ են այդ օրը կերել, որ երեխաներն էլ ասեին նրբերշիկ, ուրմեն ծածկադմփոց չեն արել: Բայց ինչ է, թե չեն հարցրել, թե ինչ են կերել այդ օրը, այդ տարրական գործողությունները չեն կատարել, ուրեմն սա բացահայտ ծածկադմփոց է:

Նա նշում է, որ ռիսկային կազմակերպությունների անունները, ովքեր մատակարարում են մանկապատեզներին՝ իրենք ստացել են դեռ ամիսներ առաջ:

«Մասնավորապես Հայկազունք ընկերությունը այդ ցանկ մեջ է ներառված: Երբ մեզ պայմանագրերը ներկայացրեցին, փաստաթղթերի աուդիտի ժամանակ պարզվեց, որ կան ռիսկային կազմակերպություններ: Այդ ռիսկերի մասին խոսել ենք դեռ չորս ամիս ժամանակ»,-ասաց Պիպոյանը: