Ղազախստանի բանկերից մեկի պահակը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց այն բանից հետո, երբ ձանձրույթից որոշել է «ռուսական ռուլետկա» խաղալ, հաղորդում է Interfaks-ը:
Տուժածի խոսքերով` վերջինս ատրճանակից հանել է բոլոր փամփուշտները, պտտել է թմբուկը, ատրճանակը դրել քունքին և կրակել` ցանկանալով փորձել իր բախտը:
Չնայած վնասվածքի ծանրությանը` տուժածին հաջողվել է փրկել: