տուն Քաղաքական Միջազգային Պաղեստինը լիարժեք անդամակցության հայտ է ներկայացրել ՄԱԿ-ին

Պաղեստինը լիարժեք անդամակցության հայտ է ներկայացրել ՄԱԿ-ին

84
0

_76405922_76405859

Պաղեստինը նախատեսում է հայտ ներկայացնել ՄԱԿ՝ խնդրելով մինչև այս ամսվա վերջ քվեարկել իր լիարժեք անդամակցության հարցը։ Այս մասին ասել է Պաղեստին պետության մշտական դիտորդը ՄԱԿ-ում Ռիյադ Անսուրը։ Հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։

«Այդ բանաձևով քվեարկությունը կկայանա ընթացիկ ամսում։ Մենք հույս ոունենք ստանալ մեծ աջակցություն։ Իհարկե, կցանկանայինք, որպեսզի բանաձևն ընդունվեր, սակայն, եթե ինչ-որ մեկն օգտվի վետոյի իր իրավունքից, ապա դա չի խանգարի Անվտանգության խորհրդին՝ կատարելու իր պարտավորությունները և խաղաղության ճանապարհ բացել», — ասել է դիվանագետը։