տուն Լուրեր Պաղեստինցիների և իսրայելցիների միջև բախումները չեն դադարում

Պաղեստինցիների և իսրայելցիների միջև բախումները չեն դադարում

82
0

Հորդանանի արևմտյան ափին բախումների ժամանակ իսրայելցի զինվորականներն արցունքաբեր գազ են կիրառել պաղեստինցիների դեմ. բախումների հետևանքով վիրավոր է առնվազն 20 պաղեստինցի. հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման դեմ բողոքի ցույցը տեղի է ունեցել Նաբլուս քաղաքում: Նշվում է, որ իսրայելցիների հետ բախումների հետևանքով երկու պաղեստինցի երիտասարդների վիճակը գնահատվել է ծանր:

Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ժամանակն է պաշտոնապես ճանաչել Երուսաղեմը որպես հրեական պետության մայրաքաղաք, և հանձնարարել էր պետքարտուղարությանը տեղափոխել ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ: