Պաղեստինցիները Նաբլուս քաղաքում այրել են աստվածաշնչյան Հովսեփի դամբարանը, հաղորդում է BBC-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Իսրայելի վարչապետի` պաղեստինցիներին բռնությունները դադարեցնելու վերաբերյալ արած կոչից ժամեր անց:
Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբից իսրայելա-պաղեստինյան բախումների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել: