Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը հնարավոր է ազատվի պարտադիր զինվորական ծառայությունից. հաղորդում է Armsport-ը:
Կառավարության դեկտեմբերի 15-ի նիստում քննարկվելու է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին հարցը:
Քննարկմանը ներկայացվելիք որոշման հիմնավորման մեջ ասված է, որ Օզբիլիսին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելը, ըստ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, պայմանավորված է այն հանգամանքով, որ պետք է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի առաջատար ֆուտբոլիստի մասնակցությունն ապահովել ֆուտբոլի 2018-ի աշխարհի առաջնության ընտրական փուլերին: