տուն Լուրեր ՕԵԿ-ը չի մասնակցի հանրահավաքին

ՕԵԿ-ը չի մասնակցի հանրահավաքին

78
0

OEK-xmbakcutyun

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը խոսեց եռյակի հանրահավաքի մասին:

«Օրինաց երկիր կուսակցությունը չի մասնակցի հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում Ժառանգության, Հայ Ազգային Կոնգրեսի ու Բարգավաճ Հայաստան Կուսակցությունների կողմից կազմակերպած հանրահավաքին: Իրենք ունեն խորհրդարանական համագործակցության ձևաչափ, որում մենք չկանք: Մենք արդեն իսկ հայտարարել ենք, որ ընդդիմություն ենք ու քայլերով դա կապացուցենք: Իհարկե, եռյակի 12 կետերից մեծ մասի հետ համամիտ ենք, ավելին՝ ունեցել ենք օրենսդրական նախաձեռնություններ»,-եզրափակեց Մհեր Շահգելդյանը: