տուն Լուրեր Օծվեց Շաղափ համայնքի Ս. Ամենափրկիչ եկեղեցին

Օծվեց Շաղափ համայնքի Ս. Ամենափրկիչ եկեղեցին

108
0

13613171_1789666464581998_7514110329463100067_o

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄ – Օգոստոսի 2-ին Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ օծվեց Արարատյան Հայրապետական թեմի Շաղափ համայնքի Ս. Ամենափրկիչ եկեղեցին:

Շաղափում Սիոն Սրբազանին, Արարատի մարզպետ Ռուբեն Աբրահամյանին, համայնքների ղեկավարներին ու բարձրաստիճան զինվորականներին աղ ու հացով դիմավորեցին գյուղի բնակիչները` Վեդու Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովակիմ քահանա Հարությունյանի գլխավորությամբ:

Մինչ արարողությունը` Սիոն Սրբազանը շնորհակալություն հայտնեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին` եկեղեցու օծումն իրեն ընձեռելու բարեբաստիկ հնարավորության համար: Սիոն Սրբազանն իր խոսքում

անդրադարձավ նաև համայնքի կյանքում եկեղեցու առկայության կարևորությանը` վստահություն հայտնելով, որ սրբատեղին կդառնա իրենց հոգևոր կյանքի անբաժանելի մասը:

Սիոն եպիսկոպոսն արարողությունը սկսցեց Տերունական աղոթքով, որից հետո օծեց նորակառույց եկեղեցու Սուրբ Սեղանն ու Մկրտության ավազանը:

Համայնքապետարանի և բարերարների նախաձեռնությամբ արարողության ավարտին կազմակերպվել էր հյուրասիրություն: Նորաօծ եկեղեցու բակում ազգային-ժողովրդական երգ ու պարով օրը վերածվեց տոնախմբության: Եկեղեցու օծման առթիվ հյուրասիրություն տեղի ունեցավ նաև Վեդիում:

Ս. Ամենափրկիչ եկեղեցու շինարարությունը սկսվել էր 2009 թվականին: Այն կառուցվել է փոխգնդապետ Պարգև Մանուկյանի բարերարությամբ: Նախագծի հեղինակը ճարտարապետ Կարեն Հարությունյանն է:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին