տուն Լուրեր «Օսմանյան արխիվների համաժողովում» կքննարկվի Հայոց ցեղասպանության հարցը

«Օսմանյան արխիվների համաժողովում» կքննարկվի Հայոց ցեղասպանության հարցը

111
0

f59a8f7aad7be0_59a8f7aad7c1d

Թուրքիայում նոյեմբեր ամսին տեղի կունենա «Օսմանյան արխիվների 2-րդ միջազգային համաժողովը», որի ընթացքում օրակարգում կլինի նաև Հայոց ցեղասպանության հարցը:

Այս մասին հայտնում է թուրքական «Աքշամ» օրաթերթը՝ նշելով, որ համաժողովի բացումը կանի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Միջոցառմանը մասնակիցների թվում կլինեն մտավորականներ, պատմաբաններ, արխիիվագետներ, որոնք ըստ աղբյուրի՝ «հիմնվելով պաշտոնական փաստաթղթերի և Օսմանյան կայսրության ժամանակաշրջանին պատկանող, արխիվում տեղ գտած նյութերի վրա, կքննարկեն պատմական փաստերը»:  Մասնավորապես  համաժողովի ընթացքում կլինեն «Օսմանյան կայսրությունում արտագաղթը և բռնի արտագաղթը» և «Լոզանի և նեղուցների հարցը» խորագրով քննարկումներ:

Աղբյուր`    Ermenihaber.am