Ամերիկացի օսկարակիր կոմպոզիտոր Ռենդի Նյումենը երգ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին. հայտնում է The Washington Post-ը:
Երգը կոչվում է «Պուտին»: Նյումենը հայտնի է մի շարք ֆիլմերի համար գրված աշխատանքներով: Կոմպոզիտորը հազվադեպ է երաժշտական ալբոմ թողարկում. 36 տարվա ընթացքում նա թողարկել է ընդամենը 4 ալբոմ:
Ռուսաստանի ղեկավարի մասին երգն ընդգրկվել է Նյումենի նոր ալբոմում: