Լոս Անջելեսում կայացել է «Օսկարի» 90-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը. ինչպես հայտնում է BBC-ն, մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում ստացել է Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը» ֆիլմի համար. նա ճանաչվել է լավագույն ռեժիսոր:
Լավագույն դերասան է ճանաչվել «Մութ ժամանակներ» ֆիլմում Ուինսթոն Չերչիլին մարմնավորած Գարրի Օլդմանը: Լավագույն դերասանուհին Ֆրենսիս ՄքԴորմանդն է՝ «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմում գլխավոր դերի համար։
Լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել «Իկարուսը», լավագույն ձայնային մոնտաժի և լավագույն մոնտաժի համար պարգևատրվել է բրիտանական արտադրության «Դյունկերկը»: «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Ֆանտաստիկ կինը»:
Էլիսոն Ջենին ճանաչվել է երկրորդ պլանի լավագույն դերասանուհի («Ես, Տոնյան»): Իսկ երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Սեմ Ռոքուելը՝ «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմում ոստիկանի դեր կատարելու համար։
«Սիրելի բասկետբոլը»՝ լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ:
«Կոկոն»՝ լավագույն անիմացիոն ֆիլմ:
«Շեղբի վրայով վազողը 2049» ֆիլմը պարգևատրվել է լավագույն վիզուալ էֆեկտների համար և արժանացել նաև «Լավագույն կինեմատոգրաֆ» մրցանակին:
Ավելին՝ այստեղ: