Կառավարության շենքի առաջ քաղաքացի Սրբուկ Հովհաննիսյանը բողոքի ակցիա էր արել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին: Սրբուկ Հովհաննիսյանի խոսքով՝ Վալերիյ Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, հանցագործություն է կատարել, իսկ Օսիպյանն էլ կոծկել է բազմաթիվ հանցագործություններ:
Սրբուկ Հովհաննիսյանի որդին առնչվում է ոստիկանապետի եղբորորդու գործով դեպքին, որը վերաբացվել է:
Araratnews.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից պատասխանեցին՝ նախ նշված դեպքը բազմիցս մեկնաբանվել է ոստիկանության պետի կողմից և երկրորդ՝ այդ գործով նախաքննություն է կատարվում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սոնա Դավթյան