տուն Լուրեր Օսիպյանը չմանրամասնեց՝ ովքեր են «սևազգեստները»

Օսիպյանը չմանրամասնեց՝ ովքեր են «սևազգեստները»

112
0

Իսկ պարոն վարչապետն ասե՞ց՝ դժգոհ եմ ոստիկանությունից։ Ես այդպես չեմ մեկնաբանի։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը՝ արձագանքելով դիտարկամանը, որ վարչապետի խոսքից երևում է՝ Օսիպյանից դժգոհ է։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ընկալում կա, որ ոստիկանությանը փորձում են թույլ ներկայացնել, արդյոք կա՞ նման մտավախություն․ «Այդ հարցով մտավախություն չունեմ, բայց համակարծիք եմ պարոն վարչապետի հետ, որ կան մարդիկ՝ փորձում են ինքնահաստատվեն, ինքնադրսևորվեն, դրանով իսկ ցույց տան, որ իրենք կարող են իրենց ամեն ինչ թույլ տալ Հայաստանի Հանրապետությունում, բայց, վստահեցնում եմ, որ դա իրենց կարծիքն է, և իրենք կարժանանան, ինքներդ կհամոզվեք, ոստիկանության և իրավապահ մարմինների կոշտ, օրենքի սահմաններում միջամտությանը»,- ասաց նա։

Իսկ ի՞նչ օպերատիվ տվյալներ ունի Օսիպյանը վարչապետի նշած «սևազգեստներից»՝ ոստիկանապետը նշեց, որ օպերատիվ տվյալներ կան, որոնք հրապարակման ենթակա չեն։

Լրագրողների հարցին՝ ի՞նչ տեսք ունեն այդ «սևազգեստները»՝ կին են, թե տղամարդ, Օսիպյանը նշեց, որ դա ևս օպերատիվ տեղեկություն է։