տուն Աշխարհ ORSIS-ը Հայաստանում մենաշնորհ չի պահանջել

ORSIS-ը Հայաստանում մենաշնորհ չի պահանջել

280
0

Ռուսական ORSIS զենքի ընկերությունը («Պրոմտտեխնոլոգիա») շարունակում է մեկնաբանել ՀՀ պաշտպանության նախարարության զենքի մատակարարման մրցույթի տապալումը: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն:

ORSIS-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Զլոբինը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հայկական ԶԼՄ-ներում հրապարակված այն տեղեկատվությունը, որի համաձայն՝ ընկերությունը պաշտպանության նախարարությունից զենքի փոքր շուկայում մենաշնորհ է պահանջել՝ փամփուշտների արտադրության գործարան կառուցելու դիմաց, չի համապատասխանում իրականությանը:

Միևնույն ժամանակ Զլոբինը նշել է, որ եթե ներդրողը ներդրումներ է կատարում արդյունաբերության այնպիսի ճյուղում, որը դե ֆակտո բացակայում է երկրում, նա իրավունք ունի խնդրել «որոշակի նախասիրություններ»: Ավելին, նախագծում կատարված ներդրումները, ըստ նրա, միայն ռուսական են:

Զլոբինը նաև ընդգծել է, որ չհաջողված մրցույթի քննությունը ձգձգվել է մոտ 4 ամիս, բայց այս ընթացքում որևէ հատուկ կասկածյալի անուն չեն տվել:

Մայիսին ՀՀ պաշտպանության նախարարությունը ռազմական տեխնիկայի մատակարարման համար մրցույթ էր հայտարարել, որտեղ հաղթել էր ORSIS-ը: Քիչ ժամանակ անց հայտնի էր դարձել, որ մրցույթը չեղյալ է հայտարարվել՝ առանց բացատրության: Օգոստոսի 26-ին Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեից հայտնել են, որ զենքի ձեռք բերման համար վերը նշված մրցույթի ձախողման պատճառով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի «ծառայության անտեսման» հոդվածով:

Նախկինում հայկական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ ORSIS-ն առաջարկել է Հայաստանում կառուցել փամփուշտների արտադրության գործարան, որի դիմաց երկրի պաշտպանության նախարարությունից պահանջել է 10 տարվա մենաշնորհ: