տուն Քաղաքական ORSIS-ը խնդիրը քննարկելու համար գրավոր դիմել է ՊՆ-ին. Արծրուն Հովհաննիսյան

ORSIS-ը խնդիրը քննարկելու համար գրավոր դիմել է ՊՆ-ին. Արծրուն Հովհաննիսյան

265
0

ТАСС գործակալության հաղորդմամբ, «Պրոմտեխնոլոգիա» խմբի մեջ մտնող ռուսական ORSIS ընկերությունը հայտարարել է, որ ոչ պաշտոնական հրավերներ է ստացել ՀՀ պաշտպանության նախարարությունից` լուծելու գերատեսչության հետ զենքի խմբաքանակի մատակարարման տապալված մրցույթի հարցը:

Հարցի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով, AraratNews.am-ը զանգահարել է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին:

«Իրականությունը հետևյալն է. «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունը, որին պատկանում է դիպուկահար հրացաններ արտադրող ORSIS ընկերությունը, գրավոր դիմել է ՊՆ-ին՝ խնդիրը քննարկելու համար: ՊՆ-ը սկզբունքորեն դեմ չի եղել մասնագետների մակարդակով մինչև նոյեմբերի 7-ը հանդիպել և քննարկել խնդիրը, բայց տեխնիկական պատճառներով հանդիպումը չի ստացվել»,- AraratNews.am-ի հետ զրույցում նշեց Արծրուն Հովհաննիսյանը: