տուն Լուրեր Օրենքի մեջ կան անընդունելի կետեր. ՕԵԿ պատգամավոր

Օրենքի մեջ կան անընդունելի կետեր. ՕԵԿ պատգամավոր

99
0

m.shahgeldyan1

«Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գոյացման մասին»  ներկայացված օրենքի նախագծին ԱԺ նիստի ընթացքում անդրադարձավ ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը՝ նշելով, որ ըստ էության օրենքի մեջ դրական խնդիրներ են դրված, բայց կան բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք իրենց  համար ընդունելի չեն, մասնավորապես՝ ընդունելի չէ քրեական օրեսնգրքում լրացումներ կատարելու մասին հատվածը:

«ՕԵԿ-ը մշտապես խոսել է տնտեսական կյանքի ապաքրեականացման անհրաժեշտության մասին, և այսօր կա շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծ»,- ասաց պատգամավորը:

Մհեր Շահգելդյանի խոսքով՝ եթե կենդանիները նույնպես անշարժ գույք են համարվում և գրավի առարկա են, ապա հիվանդության և սատկելու դեպքում դժվար կլինի ապացուցել, ուստի ՕԵԿ-ը նախագծին դեմ կքվերակի:

Այդուհանդերձ, ԱԺ-ն՝ կողմ 65, դեմ 28, ձեռնպահ 4 ձայների հարաբերակցությամբ որոշումն առաջին ընթերցմամբ ընդունեց: