տուն Քաղաքական Միջազգային Օրեգոնի սպանդի ոճրագործը միայն քրիստոնյաներին է սպանել

Օրեգոնի սպանդի ոճրագործը միայն քրիստոնյաներին է սպանել

109
0

download

Օրեգոնի համալսարանում սպանդ իրականացրած Ումփքվա Քրիս Հարփեր Մերսերը միայն քրիստոնյաներին է սպանել, հաղորդում է CNN-ը:

Ինչպես նշում են ականատեսներն ու զոհերի բարեկամները` տղամարդը մտնում էր լսարաններ և ուսանողներից պահանջում նշել իրենց կրոնական պատկանելությունը` զենքի սպառնալիքի ներքո:  Երբ նրանցից մեկնումեկը, հայտարարում էր  քրիստոնեություն դավանելու մասին, Մերսերը տեղում սպանում էր:

Տեղական շերիֆի` Ջոն Հենլինի խոսքով` սպանդի զոհ է դարձել 10 հոգի, 7-ը վիրավորվել են, որոնցից 3-ի վիճակը գնահատվում է ծանր: Ինքը` Մերսերը, սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ: