Ինչպես հայտնում է Daily Post Nigeria-ն` Լոնդոնում ձերբակալված Նիգերիայի նավթի նախկին նախարար, նավթ արտահանող երկրների կազմակերպություն` ՕՊԵԿ-ի նախագահ Դիեզանի Ալիսոն-Մադուկեն գրավի դիմաց ազատ է արձակվել:
Հոկտեմբերի 5-ին նա պարտավոր է հարցաքննության ներկայանալ Ոեսթմինսթերի «Չերինգ Քրոս» ոստիկանության բաժին:
Ալիսոն-Մադուկեի տունը Նիգերիայում կալանքի տակ է դրված, և ՕՊԵԿ-ի նախագահը պետք է նաև ներկայանա Նիգերիայի տնտեսական և ֆինանսական հանցագործությունների կոմիտե:
Ալիսոն-Մադուկեն ձերբակալվել էր կոռուպցիայի և փողերի լվացման կասկածանքով: