Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ընդհանուր առմամբ կողմ է օպտիմալացման գաղափարին: Այս մասին այսօր հրավիրված քննարկմանն ասաց Խաչատրյանը՝ խոսելով մինչեւ 300 , հետագայում նաեւ` մինչեւ 450 աշակերտ ունեցող քաղաքային դպրոցները միավորելու Կառավարության նախաձեռնությունից:
Ըստ Խաչատրյանի՝ Հայաստանի նման երկրները աշխատելու մի ձեւ ունեն՝ քիչ ռեսուրսներով լավ արդյունք տալ:
«Օպտիմալացումը պետք է լինի մի մեծ ծրագրի մասնիկ: Մենք պետք է մեր կրթական համակարգը խոշորացույցով նայենք եւ տեսնենք, թե այդ օպտիմալացումն ինչ կերպ պետք է արվի»,- ասաց կրթության փորձագետը, ցավով արձանագրելով, որ Հայաստանում մի բանը փոխում են, մնացածը` թողնում անփոփոխ, ի հետևանք` այդ փոփոխությունից արդյունք չի լինում:
Խաչատրյանը նշեց, որ օպտիմալացումը չպետք է դառնա բիզնես մտածողության արդյունք, որ փող աշխատեն:
Հիշեցնենք՝ կառավարությունը հանձնարարել է կրթության եւ գիտության նախարարությանը ներկայացնել դպրոցների օպտիմալացման ծրագիր։ Այն վերաբերելու է քաղաքներում գործող մինչև 300 աշակերտ ունեցող դպրոցներին, որոնք ունեն մեծ տարածք և սակավ աշակերտական կազմ։
Մանրամասները՝ տեսանյութում: