տուն Լուրեր Օպերայի տարածքում լարված իրավիճակ է․ սրճարաններն ապամոնտաժում են (լուսանկարներ)

Օպերայի տարածքում լարված իրավիճակ է․ սրճարաններն ապամոնտաժում են (լուսանկարներ)

153
0

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում քիչ առաջ սկսել են ապամոնտաժել սրճարանները:

Մի քանի սրճարանի գույքն արդեն հանվել է դուրս։ Տարածքում մեծ թվով ոստիկաններ կան։ Ապամոնտաժմանը ներկա է նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

Սրճարանատերերից մեկի փաստաբանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանի աշխատակիցների գործողություններն անօրինական են։ Նա հիշեցրեց, որ սրճարանատերերն ունեն պայմանագրեր, որոնցում առկա են փոխադարձ պարտավորություններ։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Երևանի քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել, ըստ որի Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողների հետ կնքած պայմանագրերի համաձայն, Երևան համայնքը, ի դեմս քաղաքապետարանի, իրավունք ունի ցանկացած պահի՝ 30 օր առաջ ծանուցելու պայմանով, ներկայացնել վարձակալությամբ տրված տարածքն ազատելու պահանջ:

օպերա1 օպերա3