Վերաքննիչ դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու՝ պաշտպանության կողմի միջնորդությունը, որով փաստաբանները պահանջում էին փոխել խափանման միջոց կալանքն ու ազատ արձակել Մանուկյանին:
«Հիմնավորումը, կարծում եմ՝ այդպիսին կլինի, սակայն Պավել Մանուկյանն ի վիճակի չէ փախչելու և այլն, բացի այդ, ինչպե՞ս են պատկերացնում, որ պայքարի դուրս եկած մարդը փախչի», -լրագրողներին ասաց Պավել Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանը, Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման գործի շրջանակում, մեղադրվում է շենք-շինություններ զավթելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ։