Բրիտանական խումբն ունի նոր պրոդյուսեր: Նրանք պայմանագիր են կնքել Սայմոն Կոուելի հետ: Վերջինս աշխարհահռչակ «The X factor» շոուի հիմնադիրն է: Պայմանագիրն արժեցել է 80 մլն դոլլար: Առաջիկայում նոր պրոդյուսերի և խմբի ծրագրերի մեջ է մտնում թվով 3-րդ` «Midnight Memories» ալբոմի թողարկումը, որի առաջին հիթն է դարձել «Best song ever» երգը: Ալբոմի պրեմիերան նշանակված է նոյեմբերի 25 ին: Թողարկումից հետո խումբը մտադիր է պատրաստվել համաշխարհային տուրին: