Ֆրանսիական ռազմաօդային ուժերը, ինչպես նաև ԱՄՆ-ն Սիրիայում ռմբակոծում են միմիայն «Իսլամական պետության» դիրքերը: Սակայն, ըստ ԱՄՆ-ի, Ռուսաստանը ռմբակոծում է նաև սիրիական ընդդիմության դիրքերը, հայտնում է BBC-ն:
Ռուսաստանը, մյուս կողմից, պնդում է, որ նշանի տակ է առել այն նույն ուժերին, որոնց դեմ պայքարում է ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիան:
Այնուամենայնիվ, սիրիացի ընդդիմադիր ուժերը հայտնում են ռուսական ռմբակոծությունների մասին:
Ֆրանսիան հայտարարել է, որ շատ կարևոր է որ Ռուսաստանը հավատարիմ մնա իր խոսքերին:
«Օդային հարվածները, անկախ նրանից, թե ով է դրանք իրականացնում, պետք է լինեն միայն «Իսլամական պետության» դեմ և ոչ այլ խմբերի»,- մասնավորապես ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Վերջինս այսօր հանդիպելու է իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինին: Քննարկվելու է իրավիճակն Ուկրաինայում, ինպես նաև սիրիական ճգնաժամը: