տուն Լուրեր Օլանդի վարկանիշն աճել է 13 տոկոսով

Օլանդի վարկանիշն աճել է 13 տոկոսով

113
0

le-presient-francois-hollande-le-15-septembre-2016-a-l-elysee-a-paris_5688559

Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդի ժողովրդականության վարկանիշն աճել է այն բանից հետո, երբ նա հայտարարել է, որ չի մասնակցելու 2017 թվականի նախագահական ընտրություններին. հաղորդում է Interfax-ը:

Հարցումն անցկացվել է Ifop-Fiducial-ի կողմից: Օլանդի այդ հայտարարությունից հետո նրա վարկանիշն աճել է 13 տոկոսով: Հարցման արդյունքների համաձայն` հարցվածների 29 տոկոսն է դրական գնահատում երկրի նախագահի գործունեությունը: Ֆրանսիական ԶԼՄ-ները նշում են, որ սա նրա ամենաբարձր վարկանիշն է 2013-ի հոկտեմբերից ի վեր:

Իսկ հարցման մասնակիցների մեծ մասը (55 տոկոսը) կարծում է, որ Օլանդը վարում է Ֆրանսիայի շահերը պաշտպանող արտաքին քաղաքականություն: