տուն Լուրեր Օլանդը Պուտինին Փարիզ է հրավիրել

Օլանդը Պուտինին Փարիզ է հրավիրել

117
0

օլանդ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաղորդել է, որ անձամբ է հրավիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` մասնակցելու Փարիզում անցկացվելիք ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին, հաղորդում է RIA Novosti-ն:

«Անձամբ եմ հրավիրել Պուտինին, քանի որ, չնայած մենք տարաձայնություններ ունենք մի շարք հարցերում, սակայն կլիմայի հարցում միասնական պետք է լինենք, որովհետև այս հարցերը վերաբերում են ողջ մարդկությանը», — հայտարարել է Օլանդը: