Բանտարկության մեջ գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը պատրաստվում է ներկայացնել Թուրքիայի կառավարության հետ հակամարտության կարգավորման ծրագիրը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Հինգշաբթի օրը նրան բանտում այցելել են խորհրդարանականներ, որոնք պայքարում են քրդերի իրավունքների համար և որոնք Օջալանի գաղափարները կներկայացնեն հանրությանը։ ՔԱԿ-ի առաջնորդը փետրվարի վերջին իր աջակիցներին և համախոհներին կոչ էր արել սկսել զինաթափման խաղաղության համաժողովը, որը կայանալու է առաջիկա ամիսներին։
Սակայն Իրաքի հյուսիս տեղափոխված քուրդ զինյալները հայտարարել են, որ կհանձնեն զենքերը միայն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։