տուն Լուրեր Օգտվելով Turkish Airlines-ից՝ սատարում եք ցեղասպանության ժխտման քաղաքականությանը. ANCA

Օգտվելով Turkish Airlines-ից՝ սատարում եք ցեղասպանության ժխտման քաղաքականությանը. ANCA

82
0

Ամերիկայի հայ ազգային կոնգրեսը (ANCA) կոչ է արել չօգտվել թուրքական ավիաուղիների ծառայություններից. այդ մասին կոնգրեսի ներկայացուցիչները գրել են Twitter-ում։

Ըստ նրանց՝ Turkish Airlines-ից օգտվելը նշանակում է աջակցել Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը։

«Թռեք Turkish Airlines-ով, եթե ուզում եք հարստացնել գլխավոր բաժնետիրոջը, որը բանտ է նստեցնում լրագրողներին, ոչնչացնում այլախոհներին, քանդում եկեղեցիները, հալածում քրիստոնյաներին և գողանում հոգևորականներին։ Սատարեք Կիպրոսը շրջափակողներին, նրանց, ովքեր սպանում են քրդերին և աջակցում Էրդողանի ռեժիմին, որը հերքում է հայերի, հույների, ասորիների ցեղասպանությունը»,- գրել են ANCA-ի ներկայացուցիչները։