Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր քաղաքացիների ու իրավաբանական անձանց կողմից օգոստոսի 10-14-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 2302 դիմում և գրություն: Այդ առնչությամբ տրվել են հանձնարարականներ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում դիմումներում և գրություններում բարձրացված հարցերին պատշաճ լուծում տալու, իսկ եթե դրանք քաղաքապետարանի կամ վարչական շրջանների լիազորություններից դուրս են, ապա քաղաքացիների դիմում-գրությունները համապատասխան իրավասու կառույցներին վերահասցեագրելու նպատակով
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն