տուն Լուրեր Օգոստոս ամսին ԴԱՀԿ-ն քաղաքացիներից ստացել է 9433 դիմում և գրություն

Օգոստոս ամսին ԴԱՀԿ-ն քաղաքացիներից ստացել է 9433 դիմում և գրություն

135
0

DAHK

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոս ամսվա ընթացքում Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 9433 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 1998 հեռախոսազանգի:

Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 37 բողոքի: 2017 թվականի օգոստոս ամսվա ընթացքում Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 7531 քաղաքացի: