տուն Լուրեր «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը ներկայացնում է հերթական արյունատվական ակցիան

«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը ներկայացնում է հերթական արյունատվական ակցիան

159
0

389770_439888996024847_1792174660_n

«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը կազմակերպում է «Նվիրե՛նք արյուն, փրկե՛նք կյանքեր»  արյունատվական ակցիան:

https://www.facebook.com/events/162170570792693/

Ակցիան կմեկնարկի հոկտեմբերի 2-ին ժամը 9:00-ին. կազմակերպության անդամները մյուս կամավոր դոնորներին հանդիպելու են Ազատության պողոտայում գտնվող HSBC բանկի մոտ և նրանց ուղեկցելու են Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն արյունատվության:

 

Բոլոր կամավորները, ովքեր  որոշել են դառնալ դոնոր, ապա պետք է՝

  • Արյունատվությանը ներկայանան անձնագրով կամ զինգրքույկով
  • Լինեն 18 տարեկանից բարձր
  • Հիվանդացած չլինեն դեղնախտով
  • Վերջին 6 ամսվա ընթացքում 1 ամիս և ավելի տևողությամբ բացակայած չլինեն Հայաստանից
  • Լինեն առնվազն 55կգ, եթե իգական սեռի ներկայացուցիչ են, և 65կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ են
  • Վերջին 24 ժամվա ընթացքում ալկոհոլ օգտագործած չլինեն
  • Արյունատվությանը ներկայանան քաղցած
  • Կանայք կարող են արյուն հանձնել դաշտանի սկսվելուց 2 օր առաջ և ավարտվելուց 5 օր հետո:

 

Գոյություն ունեն որոշակի հիվանդություններ և վիճակներ, որոնք ժամանակավոր կամ մշտական բացառում են արյան դոնորությունը ՝  տեսողության խնդիրներ /կարճատեսություն և հեռատեսություն 4 և ավելի/,  կյանքի ընթացքում ունեցած ուղեղի ցնցում, գլխուղեղի տրավմա, օրգանի հեռացումով վիրահատություններ, էնդոկրին խանգարումներ /շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի հիվանդություններ/:

 

Արյուն հանձնելու որոշում ընդունելուց հետո կամավորն անցնում է բժշկական զննում և հակացուցումներ չունենալու դեպքում միայն կարող է կատարել արյունատվություն:
Բուն արյունատվությունը տևում է մոտ 10 րոպե: Արյունը վերցվում է միանվագ օգտագործման մանրէազերծ պարագաներով: Դոնորից միանվագ հավաքագրվում է 450մլ արյուն, որը անվնաս է դոնորի առողջության համար: Նախքան հիվանդին փոխներարկելը արյունը հետազոտվում է հեպատիտ B և C, ՁԻԱՀ/ՄԻԱՎ, սիֆիլիսի և բրուցելյոզի հանդեպ, որոշվում է խմբային և ռեզուս պատկանելիությունը:
Յուրաքանչյուր դոնոր տեղեկացվում է իր արյան հետազոտությունների արդյունքների մասին: Տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է, բացի օրենքով նախատեսված դեպքերից:
Դոնորի հանձնած արյունն անհատույց տրամադրվում է բուժման ընթացքում արյան բազմաթիվ փոխներարկումների կարիք ունեցող հիվանդներին:

 

«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը գործունեություն է ծավալում արդեն շուրջ չորս տարի: Կազմակերպության առաքելությունն է օգնել առավել ծանր հիվանդություն ունեցող,  անապահով ընտանիքներում բնակվող երեխաներին, մշտական կապի միջոցով մանկատների սաներին դարձնել հասարակության լիարժեք և լիիրավ անդամներ:

Գործունեության այս չորս տարիների ընթացքում կազմակերպվել են տարբեր խոշոր մշակութային միջոցառումներ, համերգներ, բարեգործական սպորտային հանդիպումներ, աճուրդներ, ժամանցային միջոցառում-դրամահավաքներ, որոնցից ստացված գումարներն ամբողջությամբ փոխանցվել են տարբեր հիվանդ երեխաների: Վերը նշված միջոցառումներից բացի պարբերաբար կազմակերպվում են այլ բնույթի միջոցառումներ, մասնավորապես՝ արյունատվական ակցիաներ, այցեր անապահով ընտանիքներ, այցեր մանկատների սաներին և այլն:

Չորս տարիների ընթացքում ֆինանսական օգնություն է ցուցաբերվել ավելի քան 30 հիվանդ  երեխաների և հարյուրից ավել անապահով ընտանիքների:

Խնդրում ենք ակցիայի մասին տեղեկատվությունը լուսաբանել:

Հեռախոսահամարներ՝       095 057  013 /Լուսինե Ներսեսյան

098 733 723/ Մհեր Ուստյան