տուն Լուրեր Օձն արգելափակվել է դարպասների արանքում

Օձն արգելափակվել է դարպասների արանքում

114
0

1497017199-2622

Հոկտեմբերի 9-ին, ժամը 16:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղի 2-րդ փողոցի տներից մեկի դարպասների արանքում օձ է արգելափակվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: