տուն Լուրեր Օձերին տեղափոխել են անվտանգ տարածք

Օձերին տեղափոխել են անվտանգ տարածք

72
0

գյուրզա

Հուլիսի 24-ին, ժամը 19:24-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի թիվ 13 շենքի մոտակայքում օձ է վնասազերծվել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները սահնօձ տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Հուլիսի 24-ին, ժամը 08:52-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան բակից հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: