Նոյեմբերի 6-ին, ժամը 15:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեստան գյուղի Խանջյան փողոցի տներից մեկի աստիճանավանդակին նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: