ՇՄՄՏԿ ՊՈԱԿ-ի Շենգավիթ համայնքում (Արշակունյաց 135/10) գտնվող ստացիոնար դիտակայանի տվյալների համաձայն օգոստոսի 28-ին ժամը 15:00-ից մինչև օգոստոսի 29-ը ժամը 10:00 ընկած սահմաններում կայանի շրջակայքի մթնոլորտային օդում ակտիվ նմուշառմամբ որոշված գետնամերձ օզոնի, ընդհանուր փոշու, ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:
Տարածքի մերձակայքում տեղադրված 6 պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան 4 դիտակետում գերազանցել է ՍԹԿ-ն 1,2-1,7 անգամ: Ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան չի գերազանցել համապատասխան ՍԹԿ-ն:
Նաիրիտ գործարանի մերձակայքում տեղադրված պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն ազոտի երկօքսիդի և ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիաների տվյալները բերված են ստորև աղյուսակի, գրաֆիկների տեսքով, կից ներկայացվում է նաև պասիվ նմուշառիչների տեղադրության քարտեզը:
Դիտակետի համար | Կոորդինատներ | Ծծմբի
երկօքսիդ, մգ/մ3 (ՍԹԿ=0,05 մգ/մ3) |
Ազոտի
երկօքսիդ, մգ/մ3 (ՍԹԿ=0,04 մգ/մ3) |
|
15 | 40° 7′ 52,2″ N | 44° 30’35,1″ E | 0,035 | 0,049 |
16 | 40° 6′ 3,4″ N | 44° 28′ 11,6″ E | 0,039 | 0,086 |
17 | 40° 7′ 42,229″ N | 44° 28′ 42,297″ E | 0,020 | 0,061 |
33 | 40° 7′ 33,5″ N | 44° 30′ 13,6″ E | 0,026 | 0,067 |
34 | 40° 6′ 43″ N | 44° 30′ 28,5″ E | 0,026 | 0,043 |
35 | 40° 6′ 30,6″ N | 44° 30′ 26,2″ E | 0,021 | 0,057 |