Փետրվարի 21-ի գիշերը` Կիև-Օդեսա մայրուղու վրա, խոշոր ավտովթար է տեղի ունեցել 6 մեքենայի մասնակցությամբ, հայտնում է segodnya.ua-ն` հավելելով, որ շրջվել է միջազգային ուղևորատար ավտոբուս:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով գրանցվել է 3 զոհ: Հետագայում պարզվել է, որ Setra ռեյսային ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել 2 բեռնատարի հետ: Դրանից հետո մեքենաներին բախվել է ևս 3 փոխադրամիջոց:
Աղբյուրը մանրամասնում է, որ շրջված ավտոբուսում եղել է 37 մարդ, որից 2-ը վարորդներ էին: Միջադեպի հետևանքով հոսպիտալացվել է 6 մարդ: