Օդեսայի բնակիչներն ու հյուրերը արդեն մի քանի օր է՝ անսովոր պատկերի ականատեսն են։ Քաղաքի ափամերձ հատվածում ծովը ներկվել է զմրուխտե գույնով։
Սոցցանցերի օգտատերերը հրապարակում են իրենց համար տարօրինակ այդ երեկույթի կադրերը (հիշեցնենք, որ անցյալ տարի Սեւանա լճում էլ էր դիտարկվում նույն երեւույթը, ինչը հայ մասնագետները բացատրում էին բարձր ջերմաստիճանի հետեւանքով կապտականաչ ջրիմուռների՝ ցիանոբակտերների առաջացմամբ- խմբ.)։
«Կանաչ տերեւ» կազմակերպության ղեկավարի՝ կենսաբան Վլադիսլավ Բալինսկիի խոսքով՝ ջրի գունավորումը պայմանավորված է նրանում բազմացող միկրոսկոպիկ օրգանիզմներով՝ ցիանոբակտերներով, նշելով, որ ծովի գույնի փոփոխության վրա ազդել է աղիության եւ աղտոտվածության մակարդակը. ջրում աղի քանակը նվազել է, ինչի հետեւանքով ջրիմուռներն ծաղկումն ավելացել է։