տուն Քաղաքական Միջազգային Օդերևութաբանները պնդում են՝ 2014 թվականն ամենաշոգն է եղել դիտարկումների պատմության ընթացքում

Օդերևութաբանները պնդում են՝ 2014 թվականն ամենաշոգն է եղել դիտարկումների պատմության ընթացքում

81
0

thermometer-580x386

Ամերիկացի գիտնականները շարունակում են պնդել, որ 2014 թվականը լինելու է օդերևութաբանական դիտարկումների պատմության ամենաշոգ տարին։ Նման շոգեր չեն եղել վերջին 135 տարում։

Նոր հետազոտության մեջ ասվում է, որ մեր երկրագնդի միջին ջերմաստիճանը հասել է 14.74-ի։ Այսքան բարձր այն երբեք չի եղել։ Այս տարի ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել մայիս, հունիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին։ Հունվարը, մարտը, ապրիլն ու հուլիսը նույնպես շատ տաք են եղել։

Օվկիանոսների և մթնոլորտի ուսումնասիրության ԱՄՆ ազգային վարչության աշխատակիցները վստահ են, որ 2014 թվականը կսահմանի բոլոր ժամանակների ռեկորդ։ Նախորդ տարի միջին ջերմաստիճանը եղել է 14.52, ինչը չորրորդ արդյունքն էր 1880 թվականից հետո։